ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Սիրիական Քրդստանում կռվող Նուբար Օզանյանի անվան ջոկատը զորահանդեսով հարգել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը։
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է Թուրքիայում։ Ջոկատի անդամները ելույթ են ունեցել հայերենով, արաբերենով և քրդերենով։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ։
Նուբար Օզանյանն, ով նաև հայտնի է մարտական անունով որպես Օրհան Բաքըրչըյան, հայազգի ռադիկալ կոմունիստ հեղափոխական էր, ով ծառայում էր որպես հրամանատար Թուրքիայի կոմունիստական կուսակցությունում/Մարքսիստ-լենինյան (ԹԿԿ/ՄԼ): Մասնակցել է մի քանի ռազմական հակամարտությունների, զոհվել է 2017 թվականին Իսլամական պետության դեմ մղվող Էր Ռաքքայի ճակատամարտի ժամանակ:
--00—ՄՀ