ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Սերժը չխոչընդոտեց հեղափոխությանը, քանի որ ուզում էր էս ամեն ինչը Փաշինյանի «ջեբը քցեր»։ Իսկ սա էնքան անհասկացողի մեկն ա, որ երբ «ջեբը քցեցին», պետք ա հետ քցեր կամ շուռ գար ասեր՝ ժողովու՛րդ ջան, մենք սենց խնդիր ունենք՝ կա՛մ պետք ա տանք, կա՛մ պարտվելու ենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դերասան Սերգեյ Դանիելյանը։
Դերասանը վստահ չէ, որ ժողովրդի մեծ մասը կատարվածի ողջ մեղավորությունը բարդում է Փաշինյանի ուսերին։
Դանիելյանը սարկազմով է վերաբերվում ԱԺ ամբիոնից հնչեցրած վարչապետի հայտարարությանը, թե երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, որքան նոյեմբերի 9-ից հետո։
«Մի քիչ ավելի շատ գերի տայիք, որ էսօր մի քիչ ավելի շատ ազատեիք, ուրախանայիք։ Դա ի՞նչ ասելու բան ա։ Անմեղսունակ, ցայտնոտային մարդու խոսքեր են։ Նախկինները սրիկա էին, սրանք՝ «իդիոտ»»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ