ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շիֆն ասել է Asbarez-ին տված հարցազրույցում:
Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:
Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:
--00—ՄՀ