ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հունվարի 23-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, ով կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Դատավոր Սուրեն Մնոյանը դռնփակ դատական նիստի շրջանակում, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հունվարի 21-ին Օշական գյուղում հայտնաբերվել և Ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանը և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանը։
Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։ Գ․Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել էր, իսկ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։
--00—ԼՄ