ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները հանգստյան օրերին այցելել է Գառնի և Գեղարդ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Խաղացողներից մի քանիսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել են տպավորություններով:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այս օրերին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում պատրաստվում է Եվրո-2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանին, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիային:
--00—ՄՀ