ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հաստատում է՝ այո, խորհրդարանի ինքնալուծարման ինստիտուտ ներդնելու գաղափար ունեն, բայց այն հայկական չէ:
Նշենք, որ մամուլում այսօր հրապարակում էր եղել այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում, Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
«Փոփոխության բնույթը, ըստ հրապարակումների, Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, ինչի համաձայն, Ազգային ժողովի արձակվելու դեպքում խորհրդարանական արտահերթ ընտրություն կարող է անցկացվել պատգամավորների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ: Թեև ԱԺ մեծամասնությունը քննարկում է խորհրդարանն արձակելու ձևաչափերն ու մեխանիզմները, բայց Հովակիմյանը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ կարող են և տեղի չունենալ: 24News-ի հետ զրույցում բացատրում է՝ խորհրդարանական ընդդիմության հետ կոնսեսուսի չեն գալիս, և, հետևաբար, իշխանությունն ինքն իր համար հո ընտրության չի՞ գնալու:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ