ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Վրաստանի իշխանությունները հույս ունեն առաջիկայում բարձրացնել ՌԴ հետ ցամաքային սահմանի բացման հարցը` եթե դա թույլ կտա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետի` ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Դուք գիտեք, ՌԴ հետ սահմանի բացումը կախված է համաճարակային իրավիճակից: Հենց դա է խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, և մենք կկարողանանք բարձրացնել սահմանների բացման հարցը»,- ասել է նա:
--00--ԱԹ