ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News
Էդ տմարդը՝ Ալիևը, բռնել է մարդկանց, պատանդ է պահում, հիմա պետք է խոսել, կինոներում չե՞ք տեսել, բանակցել և այլն, իսկ եթե մեր խոսքը չեն ընդունում, ուրիշի խոսքը կընդունեն, ի վերջո, էդ գերիներին ի՞նչ է անելու, պետք է բաց թողնի, չէ՞: Խոսելով Փաշինյանի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցից և գերիների շարունակվող, չլուծված հարցից՝ 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
Անդրադառնալով իշխանության հեռացման պահանջին՝ բանախոսը նշել է.
«Պետությունը չի կարող քանդվել, իսկ հեռանալով՝ մենք կվտանգենք սահմանադրական կարգը, բոլոր օրենսդրությունները, հեռանալու ձև կա, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, չի կարելի օրենք խախտել, եթե ամեն մեկը որոշի, ոնց ուզի՝ գա, ոնց ուզի՝ հեռանա, մենք ընդհանրապես վտանգի տակ ենք դնում մեր պետության գոյությունը»:
Մանուկյանն անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգում այս օրերին քննարկվող մի շարք այլ կարևոր հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ