ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բանակի օրվա կապակցությամբ այցելեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Այստեղ է պատրաստվում մեր ապագա սպայակազմը: Այստեղ կարելի է զգալ և շոշափել այն գաղափարը, որ հայոց պետականության հիմքը հայկական բանակն է, իսկ բանակի ողնաշարը՝ սպայակազմի այս դարբնոցը:
Պետությունը պետք է առավելագույն ջանք գործադրի, որպեսզի հայ սպան կենտրոնանա իր մասնագիտության վրա, այն է՝ հայրենիքի պաշտպանությունը»:
--00--ԱՀ