ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Երեկ՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնել ուժի մեջ՝ մերժելով չորս ընդդիմադիր ուժերի ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմում- բողոքները:
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, ինչպե՞ս են վերաբերվում Սահմանադրական դատարանի որոշմանը:
Հարցումներին մասնակցած քաղաքացիներից մի քանիսը ողջունեցին Բարձր դատարանի որոշումը, ընդգծելով, որ դատարանի որոշումը ճիշտ է, քանի որ ընտրությունների արդյունքները արտացոլում են իրական պատկերը:
Քաղաքացիներից շատերն էլ համաձայն չէին Սահմանադրական դատարանի որոշման հետ, նշելով, որ դատարանը պետք է ընտրություններն անվավեր ճանաչեր և նշանակեր ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ շատ ընտրախատումներ են եղել:
Մանրամասները`տեսանյութում
--00--ԱՀ