ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
Վերջին պատերազմի ամենաթեժ ժամանակ սկսեցին գեներալի, հերոսի կոչումներ տալ, ինչը զարմանալի էր․ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին պարգևատրեցին զինադադարից երկու տարի հետո։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Պարտված բանակից ո՞ւմ են հանել գործից, բացի հերոս ու գեներալ տալուց չտեսանք, որ մարդ դատվեր։ Այս հերոսացումները պետք է վերջանան, հիմա պետք է առաջին հերթին գնանք բանակաշինության և արմատական կառուցվածքային փոփոխությունների», -նշել է Մելքոնյանը:
«Սպաների դուխը պետք է բարձրանա։ Այն մի քանի տարի առաջ ընկավ, երբ Հարսնաքարում սպայի սպանեցին։ Այսօր ամենակարևորը և մեր գլխավոր անելիքներից մեկը այդ ոգին բարձրացնելն է»,-նկատել է պաշտպանության նախկին փոխնախարարը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, գերիների հարցին և թեմային վերաբերող կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ