ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 30-ին հայտնաբերվել է 3 դի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են Սյունիքի հատվածում։
«Հայտնաբերվածների ինքնությունը դեռ պարզ չէ»,-ասաց Թադևոսյանը։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ որոնողական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1345 դի։
--0--ԿԿ