ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Մի ապստամբություն էլ լինի, որ կրակեն իրար վրա, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Սա խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ օրերս արված հայտարարությանը։
«Բարդ ներքաղաքական իրավիճակ է։ Մերոնց-ձերոնցով, սև ու սպիտակով հասել ենք մի գծի, որից այն կողմ ևս մի քայլ, ու կարող է լինել քաղաքացիական պատերազմ»,- կարծում է նա։
Նավասարդյանը նկատել է նաև, որ ԱԺ-ն ճիշտ ուղղությամբ աշխատելու կարողություն չունի, բայց դժվարանում է ասել, թե որն է ավելի վտանգավոր՝ արտահերթ ընտրությունների գնալը, թե չգնալը։
Նավասարդյանը խոսել է նաև Կարսի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, ռուս-թուրքական հարաբերությունների, Իրանի նկատմամբ հնարավոր գործընթացների և այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ