ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Ալիևը վրիպում թույլ տվեց, սայթաքեց, երբ սկսեց խոսել տարածքային ամբողջականության մասին։ Նա կանգնեց այն աստիճանին, որն այդ լսարանում շատ ընդունելի չէ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Ղարաբաղյան խնդիրը կյանքի և մահու հարց է։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ապացուցել, որ այն սկսվել է ոչ թե հիմա, այլ 1915թ․-ին։ Դա արմենոցիդ քաղաքականություն է, և դրա համար Փաշինյանը պետք է շփփացներ նրա երեսին ու ասեր՝ դուք վարում եք արմենոցիդ քաղաքականություն, դուք ուզում եք մեզ վերացնել այս տարածաշրջանից։ Այս բոլորը պետք է ասվի աշխարհին և ապացուցվի»,- ասել է Նավասարդյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։