ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետևից էլ են գնալու։ Պատրոն Դավոյի գործը կծիկը կքանդի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Նրա կարծիքով՝ զենքի մատակարարման մեջ չարաշահումները չէին կարող լինել միայն մեկ անձի մասնակցությամբ, հետևաբար, ըստ նրա, բոլորին պետք է ջրի երես հանել։ Խոսելով Դավիթ Տոնոյանի հայտարարությունների մասին՝ Մալխասյանը նկատել է․ «ԶՈւ ղեկավարները «ջոկել» են, որ վաղն իրենց դեմ է ցուցմունք լինելու։ Նրանք փորձում են նախահարձակ լինել»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ