ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 - 4 բալ ուժգնությամբ:
--00--ԱՀ