ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
«Ինտերֆաքսը», հղում անելով Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին, գրում է, որ Վրաստանի արևմուտքում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Ցխալտուբո քաղաքից 6 կմ հյուսիս՝ 8 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: