ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում ադրբեջանցիները պղծել են Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանը:
Հուշարձանը տեղակայված է Սուրբ Գայանեի վանական համալիրի տարածքում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ավետարանոց գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։