ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Նիսում նախորդ շաբաթ բացված Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հուշարձանը ենթարկվել Է վանդալների հարձակմանը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հաղորդել է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների։
Շիրակը մահացել է 86 տարեկանում 2019 թ․ սեպտեմբերի 26-ին։ Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1995-2007 թթ․, 18 տարի եղել է Փարիզի քաղաքապետը։
Ռադիոկայանը նշել է, որ իշխանությունները Ժակ Շիրակի 2,2 մետրանոց հուշարձանը տեղադրել են փետրվարի 8-ին, հուշարձանի շրջակա ոչ մեծ հրապարակը կոչել են հանրապետության նախկին ղեկավարի անունով:
Nice Matin թերթի տվյալներով հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 12-ի առավոտյան։
France Bleu-ն գրել Է, որ հուշարձանը զրկվել Է ձախ ձեռքի երկու մատներից՝ մատնեմատից և ճկույթից, վանդալները դրանք պոկել են: Տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել Է նույնականացնել հինգ կարգազանցներին, այժմ նրանցով զբաղվում Է ոստիկանությունը: Figaro-ն նշում Է, որ քաղաքային իշխանությունները խոստանում են հուշարձանը վերականգնել արդեն փետրվարի 13-ին։