ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգվում և կանաչապատվում է Անաստաս Միկոյանի փողոցի ու Եղվարդի խճուղու միջնամասը: Նախկինում այստեղ աղբով լի բլուր էր: Աշխատանքների արդյունքում քանդվել է ժայռը, հարթեցվել հողը, տարածքից հեռացվել է 50 մեքենա սալաքար և անպիտան հող:
Շուտով այստեղ նոր 2421 քմ տարածքով պուրակ կլինի՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Պուրակում անցկացվելու է ոռոգման համակարգ և տնկվելու են 31 սոսիներ՝ ի պատիվ Դավթաշեն վարչական շրջանից պատերազմ մեկնած ու անմահացած հայորդիների:
Աշխատանքներն իրականացվում են Դավթաշեն վարչական շրջանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով։
--00--ԱՀ