ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «Ձմեռ-2021» զորավարժություններն այսօր ավարտվում են: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Կարսում անցկացվող համատեղ զորավարժություններին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարտ, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Մուստաֆաևը և այլ զինվորական պաշտոնյաներ:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։
--00--ԱԹ