ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայի արևելյան շրջաններում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Մասնավորապես Կարսում փետրվարի 11-ին օդի ջերմաստիճանը հասել է մինուս 29-ի:
Կարսի բենզալցակայաններից մեկի աշխատակից Ահմեթ Քայան վաղ առավոտյան ոտքով գործի գնալիս 7կմ քայլելուց հետո իր իսկ բնորոշմամբ վերածվել է «ձնեմարդու»: Սառցակալել են նրա հոնքերը, թարթիչներն ու բեղերը: Գրել է Ermenihaber-ը։
«Ձնեմարդ եմ դարձել, այսպիսի պայմաններում եմ փող աշխատում: Դե արի ու դիմացիր այս աղետին»,- ասել է Ահմեթ Քայան լրագրողի հետ զրույցում:
«Սառցակալած» քաղաքացու լուսանկարը հայտնվել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության կայքում և ակտիվորեն քննարկվում է լրատվական տիրույթում: