ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Թուրքիայի արևելյան Կարս նահանգի հյուրանոցներից մեկում առաստաղի փլուզման հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարին։
Նշվում է, որ տեղի ունեցածից արդյունքում տուժածներից հոսպիտալացվել են 9-ը, ընդհանուր առմամբ, վիրավորների վիճակը լավ է, հայտնել է նախարարը սոցցանցի իր էջում։