ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում իսկական ողբ է. պատճառը ՌԴ պաշտպանության նախարարության այսօր հրապարակած տեսանյութն է, որում երևում է՝ ինչպես են ռուս խաղաղապահներն ադրբեջանական շարասյունն ուղեկցում դեպի Շուշի: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, այդ մեքենաների վրա չէին երևում Ադրբեջանի դրոշները:
Ավելի վաղ համացանցում տարածվեցին տեղեկություններ, որ ռուսական կողմը պահանջել է ադրբեջանական դրոշներն իջեցնել Մատաղիսից Քարվաճառ ուղևորվող ավտոմեքենաներից:
--00--ԱԹ