ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Արզումանյան 10 շենքը 4-րդ կարգի վթարային է։ Բնակիչներից Զարուհի Առաքելյանը 24News-ին պատմել է, որ երեկվա երկրաշարժի պատճառով բնակարաններից շատերի պատերին նոր ճեղքեր են գոյացել։
«էս երկրաշարժը մեր բնակիչների համար այնքան էլ զարմանալի չէր, որովհետև մենք երկրաշարժ ապրում ենք ամեն օր։ Ամեն անգամ, երբ ինչ-որ աշխատանքներ են իրականացվում, մենք դուրս ենք գալիս, կարծես երկրաշարժ լինի»,- նշել է բնակիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԹ