ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «չեղարկված չարտերային թռիչքների մասին»:
«Քովիդի սկզբից բոլոր թռիչքները դադարեցվել են բոլոր ուղղություններով: Բայց իրենց քաղաքացիներին տուն վերադարձնելու համար պետությունները պայմանավորվել են միակողմանի բեռնվածությամբ թռիչքների թույլտվություններ տալ միմյանց:
Այսպիսով` ռուսական ընկերությունները ՌԴ քաղաքացիներ են տեղափոխել Հայաստանից, հայկական ընկերությունը` ՀՀ քաղաքացիներ ՌԴ-ից:
Վերջին ամիսներին, Քովիդի սահմանափակումները նվազելու պատճառով սկսել են թույլ տալ նաև ՀՀ - ՌԴ միջև, սահմանափակ քանակով կանոնավոր չվերթներ:
Պատերազմից հետո ՌԴ-ն առ այժմ կարճաժամկետ հանեց նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը:
Ինչը թույլ տվեց ավելացնել թռիչքների քանակը, պայմանավորված կանոնավոր թռիչքներից բացի նաև չարտերային թռիչքներով:
Բայց ավիափոխադրումների կարգավորման ոլորտում վերը նշված սահմանափակումները չեն վերանայվել: Չարտերային թռիչքների շուրջ, ամենայն հավանականությամբ, նոր պայմանավորվածություններ չեն եղել 2 երկրների ավիացիոն իշխանությունների միջև:
Այսպիսով` շարունակում են գործել ՀՀ - ՌԴ չարտերային թռիչքների միակողմանի բեռնվածության պահանջները: Ինչը չի վերաբերվում կանոնավոր թռիչքներին, նրանք կկատարվեն երկկողմ տոմսերի վաճառքով:
Հիմա ՌԴ ավիացիոն իշխանությունները բռնացրել են չարտերներով դեպի ՌԴ ուղևոր տեղափոխելու վրա, և արգելել պայմանավորվածություններից դուրս գործառույթները:
Իրավունք ունեի՞ն. այո:
Կարո՞ղ էին հայկական ավիաընկերությունները չարտերների վրա իրենցուգլուխ տոմս վաճառեին` համոզված եմ, որ ոչ:
Ու ստեղ միայն ՀՀ ավիացիոն իշխանություններն ու ավիաընկերությունները կարող են պատասխանել հարցին, թե ում մեղքով է էս աջափսանդալը:
Կամ ՔԱԿ-ը սահմանափակում չի դրել չարտերի կատարմանը (թույլտվությունը տալիս պարտադիր է նշել սահմանափակումների մասին),
կամ
ավիաընկերությունն է ինքնագլուխ գնացել խախտման (ինչին ես չեմ հավատում, ոչ ոք իր օդանավ շահագործողի վկայականը ռիսկի տակ չի դնի էդպիսի խախտում կատարելով)...
Ինչ է սպասվու՞մ.
Կարծում եմ ՌԴ ավիացիոն իշխանությունները կթույլատրեն արդեն վաճառված մի քանի չարտերները:
Մոսկվայի ուղղության հանդեպ կասկածներ ունեմ, կարող են և չթույլատրել:
Բայց էս թույլտվություններով կտրորեն ՀՀ ՔԱԿ քիթը, ու տրորած կպահեն, մինչև սրա փոխարեն հարմար առիթով ավելի հարմար բենեֆիտ չստանան:
Չեմ բացառում, որ արդեն տրորել են, ու արդեն ստացել են»: