ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Հայաստանի քաղաքացին իր հպարտ կեցվածքը միշտ ունեցել է և ունի, այդ ներկայիս իշխանությունն է, որ իր ապաշնորհ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ղեկավարի լեզուն երկարացրել է: Անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին՝ 24TV-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
«Այսօր իշխանության ներկայացուցիչներ կան, որոնք Հայաստանում ամենաբարձր ամբիոններից վերլուծություններ են անում, լուրջ քաղաքական մտքեր են արտահայտում, մեզ են քննադատում: Դե ադրբեջանցիներին պատասխանեք, ինչո՞ւ եք լռում»,-նշել է Էնֆիաջյանը:
Խոսելով ներքաղաքական խմորումներից՝ բանախոսը ասել է, որ ողջունում են քաղաքական տարբեր ուժերի ակտիվացումն ու առողջ մրցակցությունը, բայց Գագիկ Ծառուկյանն է նշել, որ ընտրություններ լինելու պարագայում ԲՀԿ-ն կմասնակցի առանձին:
«ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է, ունի հստակ իրատեսական ծրագրեր, ունի բավականաչափ կապեր և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհաքաղաքական կենտրոններում, որպեսզի կարողանա դինամիկ ծրագրեր իրականացնի»,-հավելել է ԱԺ փոխխոսնակը:
Քննարկվել են նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ