Ալիևը Փաշինյանի տեսքով ոսկե ձկնիկ է բռնել, ինչ պետք է` անում է, միջանցք էլ կտա, միայն մնա վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

Ադրբեջանի համար նպաստավոր իրավիճակ է, Փաշինյանի նման ոսկե ձկնիկ ունի, ինչ պահանջում են՝ կատարում է, միայն թե պատերազմ չլինի։ Հայաստանը քայլ առ քայլ ապամոնտաժում են, արյունը երակից գնում է, իսկ ժողովուրդը ապատիայի մեջ է, մասնագիտական համայնքները չեն ըմբոստանում, վախենում են խոսեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Փաշինյանը Սփյուռքին ոտատակ է տալիս, ասում է՝ Արևմտյան Հայաստան, Ցեղասպանություն չկա, ո՞ւր են պատմաբանները, ըմբոստություն չկա, հանրային - քաղաքացիական դրսևորում չկա, ինքնակործանման ենք գնում։ Դիմել եմ ֆիզիկոսներին, էներգետիկներին, ատոմագետներին, ասել եմ՝ Հայաստանը գնում է էներգետիկ արկածախնդրության ճանապարհով, այն կարող է կործանարար լինել, Թուրքիայից ատոմակայանի փակման հստակ պահանջ կա։ Հայաստանը կարող է լինել միջանցք, ծորակ, էներգետիկ համակարգի գործիք, բայց ռիսկի դաշտ չպետք է մտնենք։ Ձեռքներս մտցրել ենք գազազած շան բերանը և ասում՝ կարող է չկծի։ Ատոմագետնե՛ր, խելքի՛ եկեք, ուշքի՛ եկեք, եթե ծրագրերը իրականացվեն, հետ կանգնելը շատ բարդ է լինելու, հետդարձի հնարավորություն չենք ունենալու»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ