ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Ամբողջ կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով «Լալա Թեփեի օպերացիան»:
Ըստ Սարգսյանի պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:
«Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, դա անթույլատրելի բան է, բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է կարողանաս միգուցե ռեզերեվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան արդեն թիկունքում լրացնեն իրենց սանիտարական, զենքի, զինամթերքի կորուստները և այլն»,- հավելոց նա։
Նախագահի խոսքով նրանք մտածել էին, տեսեք-տեսեք, գնալ և շրջափակման մեջ վերցնել ադրբեջնական այն ստորաբաժանումները,որոնք արդեն խորացել էին, և օգտագործել այդ ընթացքում մեր աչքի լույսը, մեր ռեզերվը, մեր լավագույն բրիգադաները, որից հետո պաշտպանության բանակի ղեկավարը զրկված է եղել որևէ ռեզերվային ուժից:
«Ես դա խոսում եմ հոկտեմբերի սկզբների մասին: Անթույլատրելի սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից՝ պատերազմի առաջին օրվանից և դրանք շարունակվել են շատ երկար ժամանակ, հենց դրա համար էլ մարդիկ իրավունք ունեին մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել», - նշել է նա:
--00--ԱՀ