ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ին շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: