ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 մարմինների փորձաքննություն:
--0--ԿԿ