ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Մշտական բնակության Հայաստան տեղափոխման ծրագրի շրջանակներում, որը նաեւ ներմուծվող անձնական իրերի` մաքսատուրքերից ազատում է նախատեսում, տրամադրված արտոնությունների ընդհանուր գումարը 1.1 միլիարդ դրամ (ավելի քան 2 միլիոն դոլար) է կազմել: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Արտյոմ Կարապետյանը:
Նա պարզաբանեց, որ 2019 թվականին այս ծրագրի շրջանակներում արտոնությունների տրամադրման համար 415 դիմում է ստացվել, դրանց 40 տոկոսը բավարարվել է:
«2020-ին 355 դիմում է ստացվել, որոնց 70 տոկոսը բավարարվել է»,- հավելեց Կարապետյանը:
ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը, անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակներում 2020 թվականի հունվարին մաքսատուրքերի արտոնությունների վերացմանը Հայաստանի համար, պարզաբանեց, որ լրացուցիչ որոշումների արդյունքում շուրջ 1 միլիարդ դրամ է վերադարձվել տնտեսվարող սուբյեկտներին:
--0--ԿԿ