ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կազմը, որով ընտրանին կմասնակցի Կիևի միջազգային մրցաշարին հայտնի է: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Մեդալների համար կպայքարեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Արտավազդ Վարդանյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ),Արթուր Շահինյանը (97 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Մրցաշարը կկայանա փետրվարի 25-ի 28-ը:
--00—ՄՀ