ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ՕԽ մասնակից Վահագն Դավթյանը և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները «Հայաստանի տանը» հանդիպեցին Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը և այլոք:
Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան առանձնակի ընդգծեց մարմնամարզիկների կատարած աշխատանքը Օլիմպիական խաղերի ընթացքում:
«Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր ասել Արթուր Դավթյանին, ով դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հենց Փարիզում: Վստահ եմ՝ այստեղ նվաճած արծաթը Լոս Անջելեսում կվերածվի ոսկե մեդալի: Փարիզը և մենք բոլորս միշտ ձեր կողքին կլինենք: Այդպես է եղել նախկինում, այդպես է հիմա և այդպես է լինելու վաղը»,-ասաց Նգաչան:
Վերջինիս խոսքով` Փարիզի քաղաքապետարանում սպասում են առաջին իսկ հնարավորությանը հայ մարզիկներին հենց այնտեղ հյուրընկալելու համար:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ