ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմին Մելիքսեթյանի նախագահությամբ բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և Արամ Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
--00—ՄՀ