ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ռուս խաղաղապահները ապահովել են 25 հայ ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52,700 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց նախկին բնակավայրեր:
Ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 454 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ