ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։
Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը։
--00--ԱՀ