ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ վաղուցվանից օգտվում եմ Proton VPN-ի վճարովի ծառայությունից:
Քանի որ այս իշխանությունն օր ու գիշեր հետևում է ընդդիմության ներկայացուցիչներին, 24 ժամյա ռեժիմով լսում են հեռախոսս, առավոտյան մեքենան նստելուց առաջ բարևում եմ արդեն հարազատ դարձած օպերատիվ աշխատողներին...
ProtonVPN-ը լուծում է ցանցային անվտանգության բազմաթիվ կարևոր հարցեր, օրինակ՝ մեր ԱԱԾ-ն գոնե չի իմանա, թե մեծահասակների համար նախտեսված կայքերից որոնք եմ սիրում մտնել»:
--00--ԱՀ