ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների ընթացքում կոտրվել է ՀՅԴ անդամ, հայրենադարձ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց, գրում է NEWS.am-ը՝ հղում անելով ՀՅԴ աղբյուրին։
Նշենք, որ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան լարված իրավիճակ է եղել։ «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը կառավարության շենքից 3-րդ մասնաշենք խոչընդոտելու նպատակով ակցիա էին իրականացնում Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Ոստիկանները պատ են կազմել՝ փորձելով ապահովել վարչապետի տեղաշարժը, տեղի է ունեցել հրմշտոց, բերման է ենթարկվել 2 տասնյակից ավելի քաղաքացի։
--00—ԼՄ