ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել, գրում են Aysor.am-ը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերը հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության Հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակելով «ռազմական հեղաշրջման փորձ»։
Նշենք նաև, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի, որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
--00—ԼՄ