ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Գլխավոր շտաբի պահանջը մեր առնվազն հինգ հազար լույս տղերքի պահանջն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:
«Սպանելով հինգ հազար մեր լույս տղերքին, հազարավորներին դարձնելով հաշմանդամ՝ գերագույն գլխավոր տականքը ցանկանում է մարտի մեկից օրեր առաջ Երեւանում ևս արյուն թափել։
Չի ստացվելու։ Մենք բոլորս բանակի կողքին ենք։ Բոլորս՝ այդ թվում երկնքում գտնվող մեր տղերքը»,- գրել է Նազարյանը:
Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
--00—ՄՀ