ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՀՀ ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հորդորում է պահպանել հանդարտություն և զգոնություն: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը գնալով սրվում է։
Ցանկացած չհաշվարկված ու անհեռատես քայլ կամ հայտարարություն կարող է անդառնալի հետևանքների պատճառ հանդիսանալ՝ թուլացնելով մեր պետության առանց այդ էլ ոչ ամուր անվտանգությունը։
Որպես ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ՝ քաղաքական իշխանություններին, զինվորականներին, քաղաքական ընդդիմությանը՝ բոլորին, խնդրում և հորդորում եմ պահպանել հանդարտություն և զգոնություն:
Որևէ դեպքում չի կարելի ժողովրդին տանել բախումների, քանզի այն լի է մի շարք տեսանելի ու անտեսանելի վտանգներով, ինչը կարող է կործանարար լինել մեր երկրի ու ժողովրդի համար...
Խիղճ և խաղաղություն բոլորիս»:
--00—ՄՀ