ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբ պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և առաջարկն ուղարկել նախագահին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մինչ այս պահը հստակ որոշում չի կայացրել։ Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։
--00—ՄՀ