ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ դեռ նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել, այդ մասին նույնիսկ մամուլում հրապարակում է եղել, և ՊՆ-ն չի հերքել։
«Տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից են հորդորել Օնիկ Գասպարյանին շարունակել աշխատել, որպեսզի բանակը ցնցումների չգնա: Ի՞նչ պատահեց, որ նոյեմբերին մարդը հրաժարական էր տալիս, չէր ընդունվում, իսկ հիմա պահանջ է ներկայացվում», - ասել է պատգամավորը և հավելել, որ ինչ-որ բաներ են կատարվել, որոնք հասանելի չեն:
«Մինչև հիմա գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ զինվորական է, պրոֆեսիոնալ է, կադրային բոլոր աստիճանակարգերով բարձրացած, «ուղնուծուծով» զինվորական է: Հիմա ի՞նչ եղավ, որ էս մարդը մերժելի դարձավ: Այդ հարցի պատասխանը չունեմ: Թող էդ հարցի պատասխանը հնչի, որ հասկանանք՝ Օնիկ Գասպարյանին, ի վերջո, կամակորության հետևանքո՞վ ենք ուզում՝ գնա, թե՞ հստակ պատճառ կա»,-ասել է պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը նաև որպես խնդրի լուծում է դիտարկում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը, այն է՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու դիմումը հետ հերցնել, հրաժարական տալ և նոր արտահերթ ընտրություններ նշանակել:
«Դա տրամաբանական լուծում է: Ընդունելի և քննարկելի տարբերակ է: Իրավիճակի հանգուցալուծում է», - ասել է Թագուհի Թովմասնյանը։
--00—ԼՄ