ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ իր առաջարկը մասեր չունի՝ ամբողջական առաջարկ է, որը կա՛մ ընդունվում է, կա՛մ ոչ:
Առաջարկի արձագանքները Մարուքյանը պաշտոնական չի համարում՝ նշելով, որ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
«Սա Գլխավոր Շտավի պետի հարցը չէ: Նրանք, երբ ասում են՝ Օնիկ Գասպարյանի հարց, մանիպուլացնում են: ԶՈւ ամբողջ հրամանատարական կազմն իրենց հետ չի կարողանում որևէ կերպ «լեզու գտնել», որն էլ փաստաթղթի ստորագրման պատճառ է դարձել», - ասաց Մարուքյանը:
--0--ԿԿ