ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Փետրվարի 15-ից արդբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Փետրվարի 20-ին «Հետքը» գրել էր, որ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից «Հետքը»-ին հայտնել էին, որ փետրվարի 22-ից աշխատանքները կվերսկսվեն, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, բայց ադրբեջանական կողմն առանց մեկնաբանություն տալու արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում իրականացնել որոնողական աշխատանքներ։
«Արդեն 15 օր է աշխատանքները դադարեցված են, ադրբեջանցիները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս, պատճառների մասին չեն նշում»,-մեզ հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
--00--ԱՀ