ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ անտառները կենցաղային մնացուկներով ու թափոններով աղտոտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անտառները կենցաղային մնացուկներով և թափոններով աղտոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի (200.000 ՀՀ դրամ) չափով»:
--00—ԼՄ