ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքում ծառայության իրականացումը: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգության ապահովման առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց գալիք միջազգային օրվա առթիվ:
20 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայր, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժման անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը՝ Լաչինի միջանցքով:
--00--ԱԹ