Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

photo_5463384939987856829_x

ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Եռաբլուր զինվորական պանթեոնի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով: Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով», - մանրամասնեց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում տղամարդը գողանում է Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։

Թեմայի առնչությամբ ՊՆ խոսնակ  Արամ Թորոսյանը հայտնել էր․ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։

 

 --00—ԱՊ