ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Վալերի Մելնիկովը՝ ՌԻԱ-Նովոստիի հատուկ ֆոտոթղթակիցը ներկայացրել է «Կորսված դրախտ» ֆոտոշարքը՝ նվիրված ԼՂ հակամարտությանը: Այս ֆոտոշարքը հավակնում է ամենից հեղինակավոր World Press Photo-ի միջազգային մրցանակին: Այստեղ ներկայացված են մարդկանց պատմություններ, որոնց կյանք է ներխուժել պատերազմը:
Ուխտասարի բնակիչ Անուշավանը կանգնած է սեփական տան բակում՝ նռան այգում: Ձեռքում նա պահում է դեռ ղարաբաղյան առաջին պատերազմից պահպանվող Կալաշնիկով ինքնաձիգը:
Մարտունի քաղաքի հրթիռակոծումից հետո գտնված հրթիռի մի կտոր:
Ազատ Գևորգյանն ու իր կինը՝ Անահիտը, լքում են Լաչինի իրենց տունը: Այս հատվածը ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրով անցնում է Ադրբեջանին:
Մուրադ Մվրղարյանը և որդին՝ Վահագնը, Լաչինը լքելուց առաջ տնից դուրս են բերում իրերը:
ԼՂ-ում հակամարտության հետևանքով մահացել է ավելի քան 4 000 անձ: Որոշ բնակիչներ, տները լքելով, վերցնում էին իրենց հարազատների աճյունները՝ Հայաստանում վերաթաղելու համար:
Հասմիկ Աբովյանը լաց է լինում Ներքին Սուս գյուղի իր տան շեմին:
Թաղավարդ գյուղի բնակիչները. ռազմական գործողությունների դադարեցումից հետո գյուղը կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Արեգը նստած է Քարեգա գյուղի իր այրվող տան առջև: ԼՂ որոշ բնակիչներ, նախքան երկիրը լքելը, այրել են իրենց տները:
--00--ԱԹ